Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուբիկ Մովսեսի Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուբիկ Մովսեսի Մելիքյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 55/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0066-0063 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20122021-07-0085) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուբիկ Մովսեսի Մելիքյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: