Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի մայիսի 23-ին Արայիկ Հայկի Վասիլյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Արայիկ, Գոռ և Տաթևիկ Վասիլյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1590605) տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Հովհաննես Շիրազի թաղամաս, 10-րդ փողոց, N 3:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: