Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել <<Գա-Նա Գրիգ>> ՍՊԸ-ի տնօրեն Մայրամ Արտոսի Շահնազարյանի դիմումը Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 07-004-0544-0038 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19052020-07-0052) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի <<Գա-Նա Գրիգ>> ՍՊԸ-ի տնօրեն Մայրամ Արտոսի Շահնազարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: