Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 6-ին Էդգար Իսրայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդգար Հակոբի Իսրայելյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0067-0053 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18052020-07-0061) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Էդգար Իսրայելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: