Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Իզաբելա Վալերիկի Բաղդասարյանի լիազորված անձ Արշավիր Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Իզաբելա Վալերիկի Բաղդասարյանի լիազորված անձ Արշավիր Գրիգորյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 1-ին նրբանցք, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Իզաբելա Վալերիկի Բաղդասարյանին պատկանող 07-029-0001-0018 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 06052025-07-0137) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Իզաբելա Վալերիկի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: