Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 204-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, 07-065-0292-0002 կադաստրային ծածկագրի 0,4893 հա հողամասից Աննա Ալեքսանդրի Զալինյանի սեփականությունը հանդիսացող 07-065-0292-0021 կադաստրային ծածկագրի 0,02163 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3.Աննա Ալեքսանդրի Զալինյանի կողմից 30-օրյա ժամկետում 1452628 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: