Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, հիմք ընդունելով Թամարա Ավագյանի կողմից 2021 թվականի հունվարի 19-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 12-րդ փողոց, N 33 հասցեում, Թամարա Բագրատի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0005-0008 կադաստրային համարի տակ գտնվող հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 2.7 քմ մակերեսով հենապատը և 5.0 քմ մակերեսով աստիճանավանդակը ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 12000 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: