Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ քաղաքի մի խումբ բնակիչների կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը այն ինքնակամ զբաղեցրած չորս ընտանիքներին անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հիմք ընդունել այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը դիմումատու բնակիչների կողմից զբաղեցվել է ապօրինի կերպով, չկան խորքային ուսումնասիրություններ շինության վթարայնության, ինչպես նաև այն զբաղեցրած ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, նաև այն հանգամանքը, որ համայնքում առկա են նմանատիպ այլ ինքնակամ զավթումների դեպքեր և հարցը պահանջում է ընդհանուր միասնական իրավաչափ մոտեցում, նշված կառույցն անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելը ներկա փուլում համարել ոչ նպատակահարմար: |