Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրաչիկ Հմայակի Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրաչիկ Հմայակի Ղազարյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 26-րդ փողոց, 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0058-0014 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01032019-07-0036) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրաչիկ Հմայակի Ղազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: