Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահագն Ռոբերտի Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1. Բավարարել Վահագն Ռոբերտի Մելքոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 89/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0307-0410 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022024-07-0172) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վահագն Ռոբերտի Մելքոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: