Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սայաթ Հայրապետյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սայաթ Հայրապետյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 5-րդ փողոց, 56 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սայաթ և Ժասմենա Հայրապետյաններին պատկանող 07-029-0026-0083 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի փետրվարի 16-ին N 81 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։