Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի N 2 արտահերթ նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին:
2) Եղվարդ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում թեկնածուներ առաջադրելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 12-ի N 61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: