Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 8-ին Կարեն Աշոտի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Աշոտի Խաչատրյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03072020-07-0103) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0757 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, N 20․
2) 0,0200 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, N 20/1:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: