Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի հունվարի 15-ին Ահմադ Ղասեմի Ասլի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 136 (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 10032017-07-0009) և գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 136/2 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Ահմադ Սոլեյմանի Ղասեմի Ասլին պատկանող հողամասերի միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, N 136:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: