Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի N 56-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, Տիգրան Համայակի Դանիելյանի սեփականությունը հանդիսացող 07-029-0262-0031 կադաստրային ծածկագրի 0.06803 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Տիգրան Համայակի Դանիելյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 4538145 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: