Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սարգիս Սմբատի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սարգիս Սմբատի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 16/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0105-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02032023-07-0117) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սարգիս Սմբատի Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: