Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի 3-րդ հարկի N 5 ( 17,7 քմ), N 6(18,2 քմ), N 20(15,6 քմ), N 21(19,2քմ), N 22(16,6քմ) սենյակները 2017 թվականի փետրվարի 1-ից 3 տարի ժամկետով <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ին տրամադրելու վերաբերյալ և սահմանել 1քմ գույքի վարձավճարի չափը ամսական 1250 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 109125 դրամ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր: