Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Հարությունի Հարությունյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Հարությունի Հարությունյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Հարությունի Հարությունյանին պատկանող 07-029-0265-0029 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 19092024-07-0154) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Հարությունի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: