Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Եղվարդի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի <<Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 57 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: