Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն և 2000 թվականի հունիսի 2-ի N 102 հրամանների, հիմք ընդունելով գույքագրման հանձնաժողովի նախագահ Կարեն Հարությունյանի զեկույցը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Եղվարդ համայնքի սեփականության 2016 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն 1-8 հավելվածների:
2. Հաստատել դուրս գրման ենթակա գույքի ցանկը՝ համաձայն 9-12 հավելվածների:
3. Առաջարկել լրիվ մաշված գույքի դուրս գրման հանձնաժողովին խոտանել դուրս գրված գույքը օրենքով սահմանված կարգով և կազմել համապատասխան խոտանման ակտ: