Այսօր: Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 35
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Եղվարդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, yeghvard.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2019 թվականի N 35

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ  հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-39 դրական եզրակացությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝

1. Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, Սոս Կամսարի Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող (ծածակագիր 07-029-0092-0029) 0,15001 հա գյուղատնտեսական  նշանակության այլ հողամասից 0,05 հեկտարի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: 


Կողմ -9

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner