Համաձայն<<Տեղական ինքնակառավարման մասին>> 90-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի ապրիլի 6-ին <<Նաիրիի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատարի կողմից ներկայացված N 111 գրությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. <<Նաիրիի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության համար կիսաավտոմատ ռեժիմով աշխատող արյան բիոքիմիական և հորմոններ որոշելու անալիզատորներ ձեռք բերելու նպատակով Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 2700.0 հազար դրամ:
2. Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<2000.0>> թիվը փոխարինել <<4700.0>> թվով:
|