Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արա Մուշեղի Շահնազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արա Մուշեղի Շահնազարյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, 5-րդ թաղամաս, 13-րդ նրբանցք, 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0174-0003 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 07102020-07-0036) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արա Մուշեղի Շահնազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: