Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Քրիստ Մխիթարի Նախոյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Քրիստ Մխիթարի Նախոյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մ․ Եղվարդեցու 2-րդ փողոց, 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Քրիստ Մխիթարի Նախոյանին պատկանող 07-004-0022-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 12092024-07-0064) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Քրիստ Մխիթարի Նախոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: