|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2019 թվականի N 39 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Վալի Գրուպ>> ՍՊԸ-ին մալուխներ անցկացնելու նպատակով Զովունի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից 100-ը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել ամսական 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 20000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Վալի Գրուպ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: |
Կողմ -9 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|