Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 206-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սևակ Վռամի Միքայելյանին պատկանող 07-004-0452-0072 կադաստրային ծածկագրի 0,3056 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվակականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Քաղաքացի Սևակ Վռամի Միքայելյանի կողմից 30-օրյա ժամկետում 8705016 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: