Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 1908480 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ թաղամաս, 3-րդ փողոց 16 հասցեում գտնվող, 07-004-0595-0010 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0585 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 29.8 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն և 15.1 քմ ծածկը կառուցապատումն իրականացրած անձին: |