Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումների, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արսեն Արթուրի Հայրիյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արսեն Արթուրի Հայրիյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 9-րդ փողոց, 56 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0275-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 16122022-07-0167) իրականացնել ժամանակավոր տաղավարի տեղադրման շինարարության թույլտվություն:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: