Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 62-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն ԱՁ Վեներա Զաքարյանին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 1/1 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 1-ին եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել Արմեն Սարգսյանի վրա: