Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գուրգեն Վիտյայի Սողոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գուրգեն Վիտյայի Սողոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազ թաղամաս, 4-րդ փողոց, 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0161-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 09122022-07-0003) իրականացնել բնակելի տան, ծածկոցի, օժանդակ շինությունների, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գուրգեն Վիտյայի Սողոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: