Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Համբարձում Սլավիկի Բալյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0090-0018 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 23012019-07-0037) մառանի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Համբարձում Սլավիկի Բալյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: