Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ
1. Բավարարել Հովհաննես Տիգրանի Դավթյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 5-րդ նրբանցք, 15/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0053-0036 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14032023-07-0039) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հովհաննես Տիգրանի Դավթյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: