Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Լեռնիկ Համայակի Մարտիրոսյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Լեռնիկ Համայակի Մարտիրոսյանին (ծնված 1982 թվականի սեպտեմբերի 8-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Բարեկամության փողոց, 16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0065-0098 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08042024-07-0165) 0,00383 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 402679 դրամ, հողամասի վրա կառուցված 6,34 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 4,46 քմ) տնտեսական շինությունը՝ 34553 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 463232 դրամ: