Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 2020 թվականի մարտի 20-ին կնքված համաձայնագիրը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին <<Եղվարդ խոշորացված համայնքում գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում>> ծրագրի շրջանակներում համաֆինանսավորում կատարելու նպատակով 8503000 դրամ հատկացնելու վերաբերյալ: |