Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 133/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01606 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա պարիսպը Մկրտիչ Գէորգի Պէքմէզեանին, որպես կառույցն իրականացրած անձի, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: |