Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Սամվել Աղախանի Եգորյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Սամվել Աղախանի Եգորյանին (ծնված 1949 թվականի նոյեմբերի 17-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ֆիդայիների փողոց, 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0097-0036 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04042024-07-0056) 0,03544 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝ 6778258 դրամ, հողամասի վրա կառուցված 11,9 քմ արտաքին մակերեսով պարիսպը՝ 55120 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 6859378 դրամ: