Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարինե Լևոնի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարինե Լևոնի Դավթյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 125/94 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0048-0106 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12052023-07-0185) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարինե Լևոնի Դավթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: