Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2421-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2421-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 1084-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0207-0080 կադաստրային ծածկագրից 0.01890 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20234VJ6BZ) քաղաքացի Գոռ Սուրենի Հովակիմյանի (ծնված 1968 թվականի հունվարի 12-ին) կողմից ինքնակամ կառուցված 82,74 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 59,64 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 6,3 քմ մակերեսով պարիսպը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

2. Օրինականացնել Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0207-0080 կադաստրային ծածկագրից 0.01890 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20234VJ6BZ) ինքնակամ կառուցված շինությունները:

3.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Թումանյան փողոց, 19/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0207-0080 կադաստրային ծածկագրից 0.01890 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինությունների համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

4.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Գոռ Սուրենի Հովակիմյանին։

5․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 21-ի <<Գույքը որպես համայնքային սեփականություն ճանաչելու և օրինականացնելու մասին>> N 1084-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner