Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տարոն Արտուրի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տարոն Արտուրի Գևորգյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Սոսեի փողոց, 2-րդ փակուղի, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0119-0053 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29012024-07-0119) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Տարոն Արտուրի Գևորգյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: