Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գոհար Սիսակի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գոհար Սիսակի Մկրտչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Բարեկամության փողոց, 12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0065-0096 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 22012024-07-0057) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գոհար Սիսակի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: