Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 17-ին Արազ Հովհաննեսի Գայմագամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Արազ Հովհաննեսի Գայմագամյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 8-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 07-065-0760-0026 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: