Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լիլիա Վլադիմիրի Ժուչկովայի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Լիլիա Վլադիմիրի Ժուչկովայի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 14-րդ նրբանցք, 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0174-0024 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11102022-07-0094) իրականացնել բնակելի տների, լողավազանների, ծածկերի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լիլիա Վլադիմիրի Ժուչկովայից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: