Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 29-իN 51 որոշմամբ հաստատված Եղվարդ համայնքի ավագանու կանոնակարգի 22-րդ, 23-րդ կետերի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել Եղվարդ համայնքի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով հետևյալ կազմով`
1) Ռաֆիկ Զոհրաբյան - հանձնաժողովի նախագահ.
2) Արամ Սարգսյան - հանձնաժողովի անդամ.
3) Պետրոս Գևորգյան - հանձնաժողովի անդամ.
2. Ստեղծել Եղվարդ համայնքի ավագանու իրավական, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով հետևյալ կազմով`
1) Հայկազ Լևոնյան - հանձնաժողովի նախագահ.
2) Վարդան Սահակյան - հանձնաժողովի անդամ.
3) Անդրանիկ Մկրտչյան - հանձնաժողովի անդամ.
3.Ստեղծել Եղվարդ համայնքի ավագանու գյուղատնտեսության, քաղաքաշինության, հողօգտագործման և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով հետևյալ կազմով`
1) Հայկ Մկրտչյան - հանձնաժողովի նախագահ.
2) Զավեն Եղիազարյան - հանձնաժողովի անդամ.
3) Վարդան Մարտիրոսյան - հանձնաժողովի անդամ.
4.Ստեղծել Եղվարդ համայնքի ավագանու ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերի մշտական հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝
1) Լևոն Վարդանյան - հանձնաժողոի նախագահ.
2) Վաղարշակ Արշակյան - հանձնաժողովի անդամ.
3) Արգամ Արշակյան - հանձնաժողովի անդամ.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: