Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, 07-053-0065 կադաստրային ծածկագրից 0․0024 հա մակերեսով գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, 2/3 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: