Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի մայիսի 3-ին Աշոտ Շավարշի Ղազարյանի լիազորված անձ Նվեր Համբարձումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Աշոտ Շավարշի Ղազարյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 31-րդ նրբանցք, 13 հասցեում գտնվող 07-053-0004-0008 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: