Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սառա Բաղդասարի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հերոսս Քադխոդազադեհ-Մասիհի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև փողոց, 6/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0122-0026 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 23022024-07-0219) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հերոսս Քադխոդազադեհ-Մասիհից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: