Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 22-ին Լուսինե Համբարձումի Գալոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Լուսինե Համբարձումի Գալոյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 93/10 հասցեում գտնվող 07-029-0045-0157 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: