Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նարեկ Նավասարդյանի կողմից 2019 թվականի մարտի 15-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ 2012>> ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց 15-4/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Ջանիբեկի Նավասարդյանին պատկանող հողամասում առկա 2007 թվականին ինքնակամ կառուցված 132.82 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 345332 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: