Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1 հոդվածի 1-ին մասի,<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետի, Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 14-ի N 18-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի` Եղվարդի համայնքի ավագանին որոշում է` 1.Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում առաջադրել համայնքի ավագանու անդամներ Ռաֆիկ Զոհրաբյանի, Վաղարշակ Ամիրխանյանի և Վաղարշակ Արշակյանի թեկնածությունները:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում թեկնածուներ առաջադրելու մասին>> N 53 որոշումը: |