Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 54.1 հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման(կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար խորհրդակցական մարմին ստեղծելու մասին և ձևավորել համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող <<Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման մարմին>> անվանումով խորհրդակցական մարմին:
2. Հաստատել խորրհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին ձևավորելու և կազմը հաստատելու մասին>> N 54 որոշումը: |